Առաջին տարին չէ, որ Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքներ են տարվում դրոշմների եւ հարգի փոխադարձ ճանաչման համար: Մայիսի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թանկարժեք մետաղների ներմուծման եւ արտահանման ֆինանսական մոնիթորինգի վարչության պետ Նիկիտա Պեչնիկովը:
«Ռուսաստանից եւ Հայաստանից բացի, ԵՏՄ-ում եւս երեք երկիր կա, եւ որպեսզի երկրներից յուրաքանչյուրի տարածքում սկսեն ճանաչել դրոշմները, անհրաժեշտ է մշակել բոլոր երկրների միասնական դիրքորոշում»,- նշեց Նիկոլայ Պեչնիկովը:
Նրա խոսքով՝ երեկ Երեւանում կայացած ԵՏՄ ոսկերիչների ասոցիացիայի արտագնա նիստում կատարվել է առաջին կարեւոր քայլը, բիզնեսի եւ պետական մարմինների ներկայացուցիչները կարողացել են կարծիքներ փոխանակել: «Հույս ունեմ, որ ապագայում քննարկումը կշարունակվի ԵՏՄ մյուս անդամների ներգրավմամբ»,- նշեց Պեչնիկովը:





























