Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» եւ «Drive Maxi+» սակագնային փաթեթների (ՍՓ) գործարկման մասին:

Հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» եւ «Drive Maxi+» ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ եւ 10000 դրամ ամսական վարձի դիմաց:

Ավելին, հատուկ առաջարկի շրջանակներում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi  երթուղիչը կարելի է ձեռք բերել ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով: Drive սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալիս  հաճախորդները, կարող են ձեռք բերել նաեւ USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ ՍՓ-ից 12 ամիս օգտվելու դեպքում:

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը եւ նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետեւելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ եւ հարմար ծառայություններ: : Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ եւ կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով եւ պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին - գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ՍՓ-ի շրջանակում տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում կարելի է ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը եւ շարունակել օգտվել Ինտերնետից  մինչեւ 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում: