Եթե խորհրդարանում մարդու իրավունքների հարցերի առանձին հանձնաժողով կա, դա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում: Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ելք»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Վերջինի կարծիքով՝ քաղաքացիների շահերից ելնելով՝ այդ հանձնաժողովը չի կարելի է կրճատել:
Թովմասյանը նշեց, որ, օրինակ, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում նման խորհրդարանական հանձնաժողովներ գոյություն չունեն: Մյուս կողմից՝ մարդու իրավունքների հանձնաժողովներ կան Ադրբեջանում եւ Բելառուսում:
«Կարելի է եզրակացնել, որ նման հանձնաժողովի առկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի նշանակում, եւ խնդիրը ոչ թե ձեւի, այլ բովանդակության մեջ է»,- հավելեց նա:





























