Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կկալանավորվի, եթե լքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, հայտնում է Reuters-ը:

Շվեդիայի դատախազությունն այսօր դադարեցրել է Ասանժի դեմ բռնաբարության գործի քննությունը: Չեղյալ է համարվել նաեւ նրան կալանավորելու օրդերը:

Սակայն բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ ստիպված կլինի Ասանժին կալանավորել, եթե նա լքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ ապրում է 2012 թվականից: «Վեսթմինսթերյան մագիստրատի դատարանը Ջուլիան Ասանժին կալանավորելու օրդեր է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին դատարան չի ներկայացել»,- նշված է Լոնդոնի ոստիկանության հայտարարության մեջ: «Մայրաքաղաքի ոստիկանական ծառայությունը պարտավոր է կատարել դատարանի որոշումը, եթե նա դեսպանատունը լքի»,- նշված է հայտարարության մեջ: