Չինաստանի հյուսիս-արեւելքում 8 մարդ զոհվել է, եւս 2 մարդ տուժել թունավոր գազից թունավորվելու պատճառով: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:
Պատահարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Դալյան քաղաքում: Մարդիկ գազից թունավորվել են ծովակաղամբի մշակման տեղական ձեռնարկություններից մեկի կեղտաջրերի հավաքման ավազանի խցանումը մաքրելիս:
Տեղի ունեցածի պատճառը պարզելու համար ստեղծվել է հատուկ խումբ, որն արդեն սկսել է աշխատել: Պատահարին մասնակից անձինք, նաեւ ձեռնարկության ղեկավարը ոստիկանության հսկողության ներքո են:





























