Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանի:

Համաձայն ՄԻԵԴ-ի վճռի` տեղի է ունեցել մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, իսկ ավելի հստակ`դատական արդար պարզաբանումների իրավունք: Խախտվել է նաեւ N1արձանագրության առաջին հոդվածը` սեփականության պաշտպանության մասին:

2009 թվականին հայցվորն ազատվել է աշխատանքից եւ դատարան դիմել` անարդարցիորեն աշխատանքից հեռացվելու համար: Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների դատարանը վճիռ է սահմանել հօգուտ հայցվորի` պետեկամուտների կոմիտեին կոչ անելով նրան նորից ընդունել իր պաշտոնում եւ փոխհատուցում վճարել: Սակայն Նիկողոսյանին չեն վերականգնել` վճարելով միայն գումարի մի մասը, ինչից հետո նա ՄԻԵԴ է դիմել: Հայցվորը խնդրել է 10, 506, 871 դրամի չափով փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճռել է որպես փոխհատուցում Նիկողոսյանին 3600 եվրո վճարել: