Ես տեղեկություն չունեմ այն մասին, որ Հայաստանի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Գոյություն ունեցող պայմանավորվածության մասին հարցին, որի համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքից ՀՀ ԱԺ փոխխոսնակի թեկնածուն պետք է լիներ ոչ թե ինքը, այլ Իշխան Զաքարյանը, Մելքումյանը պատասխանեց. «Մի՞թե քննարկվում էր այն մարդու անունը, որն ԱԺ նախագահ դարձավ: Դա հնարավորի արվեստ է: Հարկավոր է թույլ տալ, որ գործընթացները հասունանան եւ ավարտին հասնեն»:

Ինչ վերաբերում է հարցին, հնարավո՞ր է, որ Իշխան Զաքարյանը նույնպես վայր դնի պատգամավորական մանդատը, հաշվի առնելով, որ խորհրդարան չի գալիս, Մելքումյանն ասաց. «Ո՛չ: Ես նման տեղեկություն չունեմ: Չեմ խոսել Իշխան Զաքարյանի հետ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Իշխան Զաքարյանը երկար չի մնա Ազգային Ժողովում, նրան պաշտոն են առաջարկելու գործադիր իշխանությունում: