Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Ստեփանավանի ոլորանների վրա գտնվող հուշաղբյուրի հետնամասը դարձել է աղբանոց: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող ցայտաղբյուրի հետնամասում տարիներով կուտակված աղբ կա, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս՝ աղբը տարածքից հեռացնելու ուղղությամբ: Ցայտաղբյուրի շրջակայքի սալաքարերը եւ պոկվել եւ ջարդվել են:
Ի դեպ, ցայտաղբյուրը միակն է անտառի մեջ, որից օրական հազարավոր քաղաքացիներ են օգտվում: Նշված ճանապարհից են օգտվում նա ՀՀ-ից Վրաստան եւ Ռուսաստան ուղեւորվող քաղաքացիները:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ հայտարարել էր, որ կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
.jpg)
.jpg)
.jpg)





























