Սան Ֆրանցիսկոյի օրենսդիր մարմին է մտել օրինագիծ՝ ռոբոտների միջոցով ապրանքների առաքման ամբողջական արգելքի մասին, որը կքննարկվի հունիսին, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա» պորտալը։
Քաղաքի փողոցներում ռոբոտ առաքիչներ չտեսնելու իր ցանկությունը օրինագծի հեղինակ Նորման Յին բացատրում է հետիոտնի, մանավանդ երեխաների, տարեց մարդկանց ու հաշմանդամների անվտանգության մասին անհանգստությամբ։
Սան Ֆրանցիսկոյում ռոբոտ առաքիչներ ունի Starship Technologies ընկերությունը, բացի դրանից Eat24 ռեստորանների ցանցն էլ է սկսել փորձարկել ռոբոտ առաքիչների։
Ժամանակի մեծ մասը ռոբոտները ինքնավար են տեղաշարժվում, կողմնորոշվելով տեսախցիկների, ռադիո ու լազերային հաղորդիչներով, իսկ բարդ պայմաններում օպերատորը ստանձնում է հեռահար կառավարումը։





























