Մյունխենի 54-ամյա բնակիչը ինքնահրկիզվել է քաղաքի կենտրոնում մայիսի 19-ի լույս գիշերը։ Այս մասին հայտնում է Stuttgarter Nachrichten-ը։

Նշում են, որ տղամարդը իր մեքենայով եկել է Մարիենպլաց, Մյունխենի պատմական կենտրոն  ու իր վրա մի քանի լիտր բենզին լցրել ։

Անցորդները մարել են կրակը ու տղամարդը հոսպիտալիզացվել է, սակայն մեկ ժամ անց նա մահացել է հիվանդանոցում ։

Տղամարդու արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Սակայն նա իր մեքենայի վրա մարկերով երկու գրություն էր թողել։ «Այլեւս երբեք պատերազմը չպետք է սկսվի գերմանական հողից» ու «Ամրին սառցաբեկորի գագաթն է»։