Կոնգոյի Կասանգուլու քաղաքի բանտի 77 բանտարկյալներից 73-ը փախել են։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Փախուստը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ «Հանցագործները սկսել էին մագլցել պատի վրա։ Երբ պահակը հեռացել է, որպեսզի այդ մասին հայտնի ոստիկանությանը, նա դուռը բաց է թողել, եւ բանտարկյալները դռնից փախել են»,- պատմել է Կոնգոյի քաղաքացիական միության ղեկավար Վալենտին Վանգան։
Տասը բանտարկյալների հաջողվել է բռնել։
Սա Կոնգոյում բանտարկյալների արդեն երկրորդ զանգվածային փախուստն է մեկ շաբաթում։ Մայիսի 17-ին Կինշաս քաղաքի բանտից փախել էին տեղի քրիստոնեական դավանանքի առաջնորդ Նե Մուանդա ՆՍեմին ու հիսուն այլ բանտարկյալներ։





























