«Սոգնդալ» նորվեգական ֆուտբոլային ակումբը բացել է պահպանակների իր սեփական ապրանքանիշը, որպեսզի գրավի ուսանողների ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Sogn Avis-ը։
«Ուսանողները այն լսարանի մի մասն են, որին մենք ուզում ենք գրավել։ Մինչ այդ նրանք ուշադրություն չէին դարձնում մեր թիմին, դրա համար էլ մենք որոշեցինք գնալ այս քայլին ու ստիպել նրանց մեր կողմը նայել։ Մենք որոշեցինք պահպանակներ արտադրել»,- հայտնել է «Սոգնդալի» ներկայացուցիչ Հիլդե Օստբոն։
«Սոգնդալը» ելույթ է ունենում Տիպպելիգում՝ Նորվեգիայի առաջնության բարձրագույն դիզվիզիոնում։ Այն 11-րդ տեղն է զբաղեցնում մրցութային աղյուսակում։ Մրցույթին ընդամենը 16 ակումբ է մասնակցում։





























