Դեմոկրատական կուսակցությունից նախկին կոնգրեսական, նաև Հիլարի Քլինթոնի նախկին օգնականի ամուսին Էնթոնի Վիները խոստովանել է, որ ինտիմ բովանդակության նամակներ է ուղարկել 15-ամյա աղջկա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Ես հիվանդ եմ, բայց ես արդարացում չունեմ»,- հայտնել է Վիները
Նման իրավախախտման համար նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
New York Post-ի փոխանցմամբ, Վիների կինը՝ Խումա Աբեդինը, որը եղել է Քլինթոնի օգնականը նախընտրական մրցապայքարում, ամուսնու խոստովանությունից անմիջապես հետո ապահարզան է պահանջել նրանից
2016-ի նոյեմբերին Էնտոնի Վիները պրոֆիլակտիկ կենտրոն էր դիմել՝ սեռական կախումից բուժման կուրս անցնելու համար։




























