Գերմանիայի արևելքում վատ եղանակի պայմաններում գնացքը դուրս է եկել գծերից։

Deutsche Bahn կոնցեռնի ներկայացուցչի խոսքով մի քանի մարդ է տուժել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՄԻջադեպը տեղի է ունեցել Տյուրինգիայում Շտադտրոդ բնակավայրի մոտ ժամը 19։29-ին։ Վթարի պատճառն է դարձել սելավը, որի հետևանքով երկաթգիծը մասամբ արգելափակվել էր։

Գնացքը սաքսոնական Գլաուհաուից Գետտինգեն քաղաք էր ուղևորվում։