Ինդոնեզիայում հրկզիվել է Ճավա եւ Բորնեո կղզիների միջեւ կապ հաստատող շոգենավերից մեկը:

Maritime Executive պարբերականը հաղորդում է, որ արդեն հայտնի է երեք մարդու զոհվելու մասին: 84 ուղեւորի ճակատագիրն անհայտ է: Շոգենավի վրա 178 ուղեւոր է գտնվել: 91 մարդ փրկված է:

Նավի անձնակազմը փորձել է ինքնուրույն հանգցնել հրդեհը: Երբ պարզ է դարձել, որ դա նրանց չի հաջողվի, նավապետն անձնակազմին ու ուղեւորներին հրամայել է հագնել փրկարարական բաճկոններն ու լքել նավը: Կորածների որոնումները շարունակվում են: