Ադրբեջանից Ռուսաստան ժամանող բեռնատարների վերահսկողության խստացումը հանգեցրել է Ադրբեջանում լոլիկների գնի անսպասելի ու կտրուկ նվազմանը:

Haqqin.az-ը հաղորդում է, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի եւ Դաղստանի միջեւ անցակետում սկսել են կշռել Ադրբեջանից ժամանող բոլոր բեռնատարների բեռը: Դա էին պահանջում Դաղստանում բողոքի ակցիա իրականացնող բեռնատարների վարորդները: Վերջինները պնդում էին, թե Ադրբեջանից բեռնատարները բավականին ծանրաբեռնված են, ինչը նրանց առավելություն է հաղորդում: Այժմ Ռուսաստան մտնում են բեռնատարներ, որոնց բեռը չի գերազանցում 23 տոննան:

Իրադրությանը ծանոթ աղբյուրը նշում է, որ այդ գործոնը հանգեցրեց Ադրբեջանում լոլիկների գնի կտրուկ անկման: Գները նվազել են գրեթե երեք անգամ: Պատճառն այն է, որ ձեռնարկատարրեն արդեն լոլիկներ էին պատրաստել Ռուսաստան ուղարկելու համար, սակայն նոր օրենքների պաճառով չեն կարողացել ուղարկել խմբաքանակի մի մասը, ուստի վաճառքի են հանել Բաքվում: