Ուժեղ փոթորիկն առանց էլեկտրականության է թողել Կանդայի ավելի քան յոթ հազար բնակիչների:

CBC հեռուստաալիքը հաղորդում է, որ քամու արագությունը կարող էր հասնել 190 կմ/ժ-ի: Ուժգին քամին պոկել է տների տանիքները, տապալել էլեկտրահաղորդալարերը: Հիմնականում տուժել են Լամեք եւ Շիփիգան բնակավայրերը: