Մեքսիկայում ամբոխը քիչ էր մնում ինքնադատաստանի ենթարկեր ռուսաստանցի Ալեքսեյ Մակեեւին` տեղի բնակչությանը մշտապես վիրավորելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Մեքսիկայի Կանկուն բնակավայրում ամբոխի հարձակման հետեւանքով վիրավորված Մակեեւը հիվանդանոց է տեղափոխվել:

Մայրաքաղաք Մեխիկոյում ՌԴ հյուպատոս Դմիտրի Բոլբոտի խոսքով` Մակեեւը, հնարավոր է, ծանր վիրավորվել է, երբ տեղի բնակիչները շրջապատել են նրա տունը: Ռուսաստանցին Մեքսիկայում հանրաճանաչ է  դարձել իր տեսագրությունների շնորհիվ, որտեղ անհիմն վիրավորել է երկրի բնակիչներին: Նա դանակով մի մեքսիկացու է վիրավորել, ով մահացել է: Դրանից հետո ամբոխը շրջապատել է նրա տունը:

Հյուպատոսն ասել է, որ Ալեքսեյ Մակեեւի մասին Ռուսաստանում հաղորդում են նկարահանել` «ԱՆկեղծ խոստովանություն», որտեղ ասվում է,թե նա հոգեպես առողջ չէ: