Հնդկաստանի Չամոլի շրջանում շուրջ 14 հազար ուխտավորներ արգելափակվել են ուժեղ սողանքների պատճառով:
Ինչպես հաղորդում է Times of India-ն, սողանքը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Ջոշամաթ քաղաքից 9 կմ հեռավորության վրա՝ ուխտատեղիներից մեկի հարեւանությամբ: Սողանքը փակել է Ռիշիկեշ եւ Բադրինատհ քաղաքները կապող ավտոմագիստրալը: ճանապարհի մի մասը վնասվել է: Տուժած ուխտավորների մասին տեղեկություններ չկան:





























