Թատրոնի ու կինոյի նշանավոր խորհրդային ու ռուս դերասան, ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը տեսակետ է հայտնել ղարաբաղյան հակամարտոթյան մասին։
«Սարսափելի է։ Սարսափելի է, որ այդ ամենը առայսօր օդում կախված է։ Ես նույն վերաբերմունքն ունեմ կողմերին ( Հայաստանին ու Ադրբեջանին-խմբ․)։ Սարսափելի է, եթե հետագայում էլ արյուն հեղվի։ Պետք է դիմանալ, լուծում որոնել։ Հնարավոր է՝ գտնվի մի իմաստուն մարդ, որը կկարողանա ամեն ինչ շտկել»,- նշել է Վալենտին Գաֆտը haqqin.az–ին տված հարցազրույցում։





























