ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը NEWS.am-ի հետ զրույցում զարմանքով արձագանքեց իր թիմակից Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի այն պնդումներին, որ ԱԺ-ում իր աշխատասենյակը հարեւան սենյակի հաշվին մեծացրել է, որպեսզի Աշոտ Արսենյանի հետ նույն աշխատասենյակում նստեն:

«Ինչի ես աշխատասենյակ չունե՞մ, որ նստեմ էնտեղ»,-զարմացել է Աշոտ Արսենյանը:

Վերջինս նաեւ տարակուսել է նոր խորհրդարանում իր դերակատարման վերաբերյալ հարցից: . Հարցին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո պատրաստվո՞ւմ է փոխել նախկին աշխատաոճը,  պատասխանել է. «Գալու եմ, քվեարկեմ»: