Ռուսաստանում մանկապարտեզի դաստիարակը մեղադրվում է երեխաներին ծաղրելու մեջ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, քրեական գործ է հարուցվել Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով: Ինտերնատի մոնիթորինգի ժամանակ պարզվել է, որ դաստիարակչուհին սոսնձել է երեխաների բերանները սկոտչով եւ այդպիսի մի լուսանկար է հրապարակել սոցցանցում:

Քննության ժամանակ կասկածյալը փորձել է արդարացնել իր քայլը՝ ասելով, թե այդպիսով փորձել է լռություն հաստատել հեքիաթ կարդալու ժամանակ: Սկզբում ինքն իր բերանն է սոսնձել, հետո նույնը ցանկացել են երեխաները: