Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 16.40-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 63 երթուղու ավտոբուսում 1955 թ. ծնված Մարիամ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: