«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի մանդատի հարցը հստակեցվել է, նա շարունակելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Արթուր Մանուկյանը:

«Ես շարունակելու եմ, հաւցերին հետո կպատասխանեմ»,-ասել է Արթուր Մանուկյանը՝ հաստատելով, որ հարցը վերջնականապես լուծվել է:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը այն ութ պատգամավորների թվում է, որոնք ԿԸՀ-ից հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները, սակայն դրանով չավարտվեց գործընթացը: Դրանից հետո երեք պատգամավոր երեկ վայր դրեց մանդատները, Վահան Կարապետյանի, Արարատ Զուրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Սերգեյ Բագրատյանի հարցը դեռ քննարկվում է: Նրանք ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտարարել են,

որ ամեն ինչ կախված է ֆրակցիայի որոշումից, ոչ թե իրենց ցանկությունից: