«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը դժվարանում է հստակ ասել՝ իրենց դաշինքը Ազգային ժողովում վերահսկելի՞, թե՞ անվերահսկելի ընդդիմություն է: NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ մեկնաբանություններին՝ նա ասել է. «Մեր որոշումները կոլեգիալ են, սեփական կարծիք, տեսակետ ունենալը մի բան է, բայց մենք, ֆրակցիա լինելով, ունենք կոլեգիալ որոշում»,-մեկնաբանել է Աղաբաբյանը:
Մեր պնդմանը՝ իրենց ֆրակցիան որոշումներ կայացնելիս չի՞ վերահսկվում իշխանության կողմից, Աղաբաբյանն ասել է. «Ֆրակցիայում անդամներ կան, որոնք նպաստում են որոշումների կայացմանը, քննարկումների արդյունքում ֆրակցիան ընդունում է որոշումներ»։
Աղաբաբյանը այդպես էլ հստակ չի պատասխանել՝ «Ծառուկյան» դաշինքը վերահսկելի, թե անվերահսկելի ընդդիմություն է:





























