Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը Դոնթի բանաձեւով միմյանց միջեւ բաժանել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ի համամասնությամբ:

ՀՀԿ-ից առաջադրվել է 6 թեկնածու՝ սռողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝  Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին եւ ՀՀԿ-ի թեկնածուներից միայն մեկի՝ Գագիկ Մինասյանի օգտին։ ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին դեմ են քվեարկելու։