Հաստիքացուցակը սահմանում է ԱԺ նախագահը, եթե կրճատումներ լինեն դրա մասին կիմանաք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում սպասվող կրճատումներին:
«Ցանկացած կառույցում աշխատակազմի կրճատման անհրաժեշտություն կա: Հաստիքացուցակը սահմանում է ԱԺ նախագահը, եթե կրճատումներ լինեն դրա մասին կիմանաք»,- ասել է Հրայր Թովմասյանը:





























