Jeep ընկերությունը 2035 թվականի համար ամենագնացի նախագիծ է մշակել: Դիզայներ Նաք Ջուն Քիմը նախագիծ է մշակել, որը թույլ կտա նվաճել ավազաբլուրներն ու դուր կգա էքստրեմալ երթեւության սիրահարներին:
Ըստ Pokatim-ի՝ արտաքին դիզայնում լիարժեք ամենագնացի համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան, այդ թվում՝ բավականաչափ մեծ ճանապարհային լուսավորություն, անվահեծեր եւ անիվներ, որոնք արտաքինից լուսնագնացի տարրերի են նման:
Jeep 2035-ի ղեկը հետագայում կարելի է փոխարինել անվարորդ կառավարման համակարգով: Ավտոմեքենայի դիզայնը ֆուտուրիստական ոճով է եւ բավական գրավիչ:





























