Նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 52-ամյա մի տղամարդ ինքնասպանության փորձ է կատարել, հաղորդում է «Փաստինֆոն»։

Տղամարդը Նարեկացու արձանի մոտ դանակով վնասել է իր նախաբազուկները` այդկերպ փորձելով ինքնասպանություն գործել:

Տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ սոցիալական վատ պայմանների պատճառով:

Կայքի տեղեկություններով` նրան տեղափոխել են հիվանդանոց: