Ռուսաստանը 1 մլն դոլար է հատկացրել Սեւծովյան տնտեսական միության երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման համար, միջոցները, մասնավորապես, ծախսվելու են էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների, արտահանման աջակցության ոլորտների նախագծերի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք, ինչպես եւ այստեղ գտնվող, այս «կլոր սեղանի» մոտ ներկայացված մյուս երկրները, երկկողմանի ձեւաչափով մի շարք մասշտաբային նախագծեր ենք իրականացնում ՍԾՏՀԿ գործընկերների հետ: Խոսքը ավիաշինության, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետաղագործության մասին է: Սակայն բազմակողմ նախագծերը, ցավոք, քիչ են: Դրանք դեռեւս անբավարար են»,- ընդգծել է Մեդվեդեւը:

«Մեր երկրի նախաձեռնությամբ ստեղծվել է նախագծային համագործակցության մեխանիզմ: Այդ նախագծերի նախապատրաստման համար մենք արդեն որոշակի միջոցներ ենք հատկացրել: Դրանք դեռեւս նախնական են: Գրեթե 1 դոլարի սահմաններում: Այդուհանդերձ, անհրաժեշտ է փորձել նաեւ այս հիմքով ընդգրկել այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսին են էներգաարդյունավետությունը, կանաչ տեխնոլոգիաները, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, արտահանման աջակցությունը»,- ասել է ՌԴ վարչապետը: