Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է 18-ամյա պատանի, հայտնել է երկրի խորհրդարանի պատգամավոր Ֆրեդի Սուպերլանոն իր թվիթերյան էջում։
«Մայիսի 22-ին 18-ամյա Յորման Բերվեսիան սպանվել է ազգային գվարդիայի կողմից, որը կրակում էր ցուցարարների վրա»,- գրել է նա, նշելով, որ Բերվեսիան վարժարանի ուսանող էր։





























