Երեքշաբթի առավոտյան Դուբայում տեղի ունեցած վթարը 7 մարդու կյանք է խլել։ Հավանական է, պատճառն ավտոբուսի պայթած անվադողն է եղել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Khaleej Times պարբերականը։
Վթարը տեղի է ունեցել Al Yalayis փողոցում, երբ պայթած անվադողի հետեւանքով կառավարումը կորցրած ավտոբուսի վարորդը (համաձայն նախնական հետաքննության), բախվել է բեռնատարին։ Դրա հետեւանքով 7 մարդ է զոհվել, եւս 35-ը վիրավորվել են։
Ավտոբուսում 41 մարդ է գտնվել, ներառյալ՝ վարորդը։ Փրկարարներին հաջողվել է փրկել 22 մարդու, որոնք արգելափակվել են ավտոբուսում։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։





























