Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Ռոկհեմփթոն քաղաքում հեծյալն ընկել է ցլի վրայից ու ծանր վնասվածքներ ստացել, հայտնում է Daily Mirror-ը։
Ցլարշավի ժամանակ, որը կազմակերպել էր Professional Bull Riders կազմակերպությունը, ավստրալացի Ռոեն Մարկհեմը չի կարողացել պահպանել հավասարակշռությունը ու ընկել է կենդանու վրայից։ Նա ընկել է գետնին, որից հետո ցուլը ետեւի սմբուկներով հարվածել է տղամարդու որովայնին։
Տղամարդը ոտքի է կանգնել, մի քանի քայլ է արել ու նորից ընկել։ Հիվանդանոցում, ուր տեղափոխել են Մարկհեմին, պարզվել է, որ այդ հարվածը հանգեցրել է լյարդի պատռվածքի ու վնասել ենթաստամոքսային գեղձը։ Հիմա Ռոենի վիճակը կայուն է։





























