Չինաստանի հյուսիսում՝ Հեբեյ նահանգում, 12 մարդ է զոհվել ավտոճանապարհային թունելում վթարի հետեւանքով։ 

Ողբերգությունը տեղի է ունեցել 302-րդ ավտոճանապարհին, առավոտյան 6։30-ին։ Երբ թունելում պայթել է բեռնատարը, դրան հետեւող ածխով բեռնված մեքենաները հրկիզվել են, հաղորդում է «Սինխուա»-ն։ 

Վթարի հետեւանքով նախնական տվյալներով 12 մարդ է զոհվել, տուժել է 3 մարդ, վնասվել՝ 9 մեքենա։ Բացի այդ, վնաս է հասցվել հարակից 43 տների, 12 բնակիչներ աննշան վերքեր են ստացել։ 

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում։