Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը դեռեւս թափուր է։ Նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ խորհրդարան տեղափոխվելուց հետո դեռ նշանակում տեղի չի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ միակ թեկնածուն նախկին ՕԵԿ–ական, ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանն է։ NEWS.am–ի հետ զրույցում Ռաֆիկ Գրիգորյանն ասաց՝ թերեւս տեխնիկական պատճառով է ձգձգվում, ամենայն հավանականությամբ՝ կառավարության վաղվա նիստում նշանակում տեղի կունենա։ Թե ում կնշանակեն, նախկին մարզպետը խուսափեց նշել։ Ամեն դեպքում, մինչ օրս շրջանառվում է միայն Կարեն Բոթոյանի թեկնածությունը։ Ի դեպ, վերջինս Գեղարքունիքի մարզում ստացել էր ամենաշատ քվեն։
Կառավարության վաղվա նիստում կնշանակվի՞ Գեղարքունիքի մարզպետը





























