Ծայրահեղական հարձակումների սպառնալիքի բարձր մակարդակի կապակցությամբ այսուհետ բրիտանական գնացքներում հերթապահելու են զինված սպաներ։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի Տրանսպորտային ոստիկանությունը, փոխանցում է AP-ն։
Այսպիսով ապահովվելու է ուղեւորների անվտանգությունը երկաթգծային ճանապարհորդությունների ժամանակ։ Զինված սպաները հերթապահում էին լոնդոնյան մետրոպոլիտենում անցած տարվա դեկտեմբերից սկսած, բայց քանի որ ահաբեկչական սպառնալիքը Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բարձրացվել է մինչեւ կրիտիկական մակարդակ, անվտանգության միջացառումները նույնպես ուժեղացվելու են։





























