Հրազդան քաղաքի մոտ գտնվող Քաղսի գյուղի բնակիչ Արմեն Հայրապետյանը մտադիր է անցնել օրգանիկայի ու հաճարից հաց թխել։ Ձավար ու ոլոռ նա արդեն վաղուց է ցանում՝ թե սեփական, թե վարձակալած դաշտերում։ Իսկ նոր բերքի մի մասով նա որոշել է հաց թխել։
Եվրոպայի ու Ասիայի բազմաթիվ ժողովուրդների սննդակարգում հաճարը տեղը զիջել է ավելի բերքատու հացահատիկին։ Բայց Հայաստանում այն առաջվա պես օգտագործում են փլավի ու դոլմայի մեջ։ Դրա համար էլ դրա հայկական անունը՝ հաճար, այստեղ բոլորը գիտեն ( իսկ օրինակ Ռուսաստանում ոչ բոլորը կասեն, թե ինչ է полба-ն)։
Այս տարի Հայրապետյանը որոշել է օրգանիկայի համար հավաստագիր ստանալ։ Նախ հավաստագրող ընկերությունը պետք է ստուգի հողի մաքրությունը՝ անցած տարիներից քիմիկատների մնացորդները բացառելու համար։
«Բայց ես արդեն պատրատվում եմ, քանի որ արտերին քիմիա ընդհանրապես չեմ տալիս։ Դժվար է, իհարկե։ Բերքատվությունը առանց այդ էլ ավելի ցածր է, քան հացահատիկինը։ Մեկ հեկտարից 3-4 տոննա հացահատիկ կհավաքես, բայց հաճար՝ մեկուկես, առավելագույնը երկու տոննա»։
Բայց դրական կողմ էլ կա՝ վնասատուներն ավելի քիչ են, հիվանդությունները ՝ նույնպես։ Պարզապես պետք է հետեւել ցանքի շրջանառությանը։ Ես ամեն տարի փոխում եմ կուլտուրան, դրա համար էլ վնասատուները չեն հասցնում հարմարվել»,- պատմել է Հայրապետյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։
Մի քիչ հաց, փորձելու համար, Հայրապետյանն արդեն թխել է, հիմա մտադիր է պայմանավորվել եւ Հրազդանի, եւ Երեւանի խանութների հետ։




























