Նեւադայում զրահաբաճկոնով եւ դիմակավորված տղամարդը բեռնատարով մխրճվել է տեղի հայտնի հասարակաց տներից մեկի դռան մեջ, հաղորդում է AP գործակալությունը:

40-ամյա Բրայան Բրանդտը ձերբակալվել է, նրան զենքով հարձակվելու, գույքը վնասելու եւ մեքենա առեւանգելու մեղադրանք է առաջադրվել:

Հասարակաց տան սեփականատեր Դենիս Հոֆն ասել է, որ ոչ ոք չի տուժել: Հասցված վնասը նա գնահատել է 400.000 դոլար:

Պարզվում է՝ մինչեւ հասարակաց տան մեջ մխրճվելը տղամարդն առեւանգել էր բեռնատարը: