Պարզվել է այսօր՝ մայիսի 26-ին, Երեւան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժած քաղաքացու ինքնությունը: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Ա. Գ.-ը իր վարած «Mercedes C180» մակնիշի 65 AM 555 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացու (1977 թ. ծնված Ա. Հ.):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկնները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























