Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային ցուցահանդեսում, որը բացվելու է 2017-ի սեպտեմբերին, կկայանա Mercedes-Benz-ի էլեկտրական շարժիչով  նորագույն հեթչբեքի պրեմիերան, հայտնում է Autocar-ը։ Էլեկտրամոբիլը կոչվելու է  EQ A ու լինելու է այն կոնցեպտի տեսքով, որի սերիական տարբերակը շուկայում կհայտնվի 2020-ին։ Այն Mercedes-Benz-ի էլեկտրական հավաքածուի առաջին ու ամենաէժան տարբերակն է լինելու։  

Ենթադրվոմ է, որ էլեկտրամոբիլի գինը չի գերազանցի 40 000 եվրոն,  EQ A-ի մրցակիցներին են լինելու BMW i3- հաջորդ սերունդը,  Volkswagen ID ու Tesla Model 3 դեռ չթողարկված մոդելները։  

Ուշագրավ է, որ նորագույն Mercedes-Benz EQ A ունենալու է հինգդռնանի հեթչբեքի դասական համամասնությունները։