25 տարվա ընթացքում համահայկական «Հայաստան» հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատու ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

25 տարվա ընթացքում մեծ ծավալով ծրագրեր են իրականացվել, իսկ հիմնադրամի նկատմամբ վստահությունը զգալիորեն աճել է։ «Մեր աշխատանքի առավելագույն թափանցիկությունը Հայաստանի եւ Սփյուռքի բարերարներին համոզում է, որ իրենց ծախսած բոլոր միջոցները հասնում են նպատակին՝ ծառայում են մեր կարիքավոր հայրենակիցներին աջակցելուն»,- հայտարարել է Վարդանյանը։