Չինաստանի Ցզինան քաղաքում կառուցվող շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Բոլոր զոհերն ու տուժածները բանվորներ են եղել, ովքեր շենքի երկրորդ հարկի հատակի վրա են աշխատել:

Տուժածները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նախնական տվյալներով՝ շենքի շինարարությունն ապօրինի է իրականացվել, շինարարության պատասխանատուները ձերբակալվել են: