Լոռու մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած ավտովթարից այրված երեք  մեքենաների վարորդները, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց, դուրս են գրվել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին փոխանցեցին հիվանդանոցից՝ նշելով, որ իրենց մոտ է միայն տուժածներից 37-ամյա Ա. Ավետիսյանը, որի մոտ ախտորոշվել է քթի սալջարդ, պատռված վերք եւ գլխուղեղի ցնցում:

Այրված մեքենաներից «Հոնդա» -ն պատկանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին, որը ավտովթարի պահին մեքենայում չի եղել:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին իրար էին բախվել «ՎԱԶ 2107», «Մերսեդես» եւ «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով երեք մեքենաներն էլ ամբողջությամբ այրվել են: Վթարի արդյունքում երեք վարորդներն էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: