«Սիմփսոնները» սերիալի հերոս Հոմեր Սիմփսոնի անունը մայիսի 28-ին ընդգրվել է Բեյսբոլի փառքի սրահում։ Արարողությունը կայացել է Նյու Յորքում։

Սիմփսոնի անունը ներառել են փառքի սրահում՝ մուլտֆիլմի՝ բեյսբոլին նվիրված հանրահայտ դրվագի հոբելյանական տարվա կապակցությամբ, հայտնում է ՌԲԿ-ն։

Դրվագում, որը թողարկվել էր 1992-ի փետրվարին, հրավիրված հյուրերի դերում նկարահանվել էին MLB բոլոր աստղերի խաղի մասնակիցները՝ Օզզի Սմիթը, Քեն Գրիֆին, Ուեյդ Բոգսը, Դոն Մեթինլին ու Խոսե Կանսեկոն։ Դրվագում հաղթում է Սփրինգֆիլդի թիմը, իսկ Հոմերի գլխին գնդակով հարվածում են։ Այդ դրվագը դարձել էր սերիալի պատմության մեջ ամենասիրվածներից մեկը։

Մայիսի 28-ին Բագոսն ու Սմիթը, որոնք արդեն ներառված են Փառքի սրահում, մասնակցել են Հոմեր Սիմփսոնի պատվին կազմակերպված արարողությանը։ Իսկ Սիմփսոնը ներկայացված էր լիահասակ տիկնիկով։