Բաղդադից 65 կմ դեպի հյուսիս-արեւելք Բաաքուբա բնակավայրում մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 16 վիրավոր կա:

Սինհուայի փոխանցմամբ՝ մահապարտի գոտիով ահաբեկիչը փորձել է մոտենալ կառավարական համալիրին ու դատարանի շենքին, բայց ոստիկանական անցակետում նրան կանգնեցրել են: Այստեղ էլ նա իրականացրել է պայթյունը: Վիրավորների թվում երեք ոստիկան կա:

Ահաբեկչությունն իրականացվել է Մոսուլում իրաքյան անվտանգության ուժերի հարձակման ֆոնին: Կառավարական զորքերը փորձում են քաղաքն ազատագրել ԻՊ-ի զինյալներից: