Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքի ռեստորաններից մեկում գազի պայթյունի հետեւանքով 12 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Սինհուայի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան 9:00-ի սահմաններում, գազի բալոնից արտահոսքի հետեւանքով:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածներից 9-ը ռեստորանի աշխատակիցներ են, 3 մարդ էլ պայթյունի պահին հաստատության հարեւանությամբ են գտնվել:





























