Մինչեւ 1974 թ․ ծնված դատախազներն ու քննիչները պետք է կենսաթոշակը նախկին չափով ստանան։ Այս մասին մայիսի 29-ին ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Հիմա նրանց կենսաթոշակը կազմում է մոտ 430 հազար դրամ, իսկ ըսը այն կարգի, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից՝ պետք է կազմի ընդամենը 230 հազար դրամ։ Փորձառու աչքով նկատելով այդ օրենսդրական նրբությունը, դատախազներն ու քննիչները, որոնք արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեն, սկսել են տասնյակներով հրաժարական տալ։ Նրանց մտահոգությունը փարատելու համար, ԱՆ օրինագիծն առաջարկում է նրանց համար կենսաթոշակային հաշվարկը նախկինը թողնել, անկախ նրանից թե նրանք երբ են կենսաթոշակի անցնելու։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն առաջարկված են։ «Ինչ վերաբերում է 1974 թ ծնված ու ավելի երիտասարդ դատախազներին, ապա նրանց կենսաթոշակը չպետք է ավելի ցածր լինի (կամ շատ ավելի ցածր) հաշվի առնելով կուտակային կենսաթոշակային փոխանցումները»,- նկատել է Հակոբյանը։




























