Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «ԿամԱԶ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 34 CO 092 համարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ON 840 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի ԲԿ է հոսպիտալացվել՝ 33-ամյա Ա. Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























