Բաքվի բնակիչ 25-ամյա Ամիրխան Նասիբովը մտել է «Կամազ» մակնիշի ջրատար մեքենայի խուց, իր վրա բենզին լցրել ու այրել կրակայրիչով։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երբ կրակը բռնկվել է, Նասիբովը չի դիմացել ու գետնին է ցատկել։ Նա բացել է մեքենայի վրայի ծորակը ու հանգցրել կրակը։ Նասիբովին հոսպիտալիզացրել են, նրա վիճակը կայուն ծանր է։
Նախնական տվյալներով ադրբեջանցին այդ ձեւով ուզում էր իր բողոքն արտահայտել իր մեքենան տուգանային հրապարակ տանելու դեմ։





























