Մոգադիշոյի օդանավակայանում կործանվել է ամերիկյան Բանկրոֆթ ընկերության կողմից վարձակալված թեթեւաշարժիչ օդանավը, հայտնում է «Սինհուան»։
Ադեն Ադդե օդանավակայանից աղբյուրը նշել է, որ օդանավի ուղեւորները չեն տուժել, սակայն վթարի պատճառով օդանավակայանի աշխատանքը խափանվել է։ Հայտնում են , որ օդանավը ջախջախվել է վայրէջք կատարելիս։





























